12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սփյուռքի նախարարությունը սխալվել էր. ազատեցին պաշտոնից

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի սխալ կիրառման արդյունքում սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից և նշանակվել սփյուռքի նախարարի օգնական: Սփյուռքի նախարարությունն ափսոսանք է հայտնում տեղի ունեցած շփոթմունքի համար և հայցում է քաղաքացիների ներողամտությունը։

Հիշեցնենք՝ մամուլում մտահոգություններ հնչեցին, որ ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի՝ Վաղարշակ Հակոբյանին խորհրդական նշանակումը հակաօրինական է, քանի որ նա չի համապատասխանում Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջներին. «Սույն հոդվածով նախատեսված խորհրդականի պաշտոն կարող են զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, հանրային ծառայության առնվազն երեք տարվա կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող և 30 տարին լրացած անձինք»: 

Իսկ երեկ ասուլիսի ժամանակ փոխնախարար Դավիթ Սարգսյանը հավաստիացրել էր, թե սխալմունք չկար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ