13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամենայն Հայոց Կաթողիկոսը բողոքի ակցիայի մասնակիցներին հրավիրել է հանդիպման

Այսօր ժամը 18։00-ին Երևանի Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով քաղաքացիները բողոքի ակցիա են ծրագրել։

Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում փոխանցել է Կաթողիկոսի հրավերը։

«Այսօր կայանալիք ցույցի մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հայրական հրավեր է փոխանցվել հունիսի 7-ին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունենալու իր և եպիսկոպոսաց հետ։

Հանդիպման ընթացքում ցույցի մասնակիցների ներկայացուցչական խումբը հնարավորություն կունենա Վեհափառ Հայրապետին ներկայացնելու իրենց հուզող հարցերը», -գրել է Մելիքյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ