14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանն ազատ արձակվեց կալանքից

ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով նիստին դատավորը բավարարեց Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը և փոխեց Արեգ Կյուրեղյանի խափանման միջոց կալանավորումը։

Պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդել էր փոխել Կյուրեղյանի խափանման միջոց կալանավորումը՝ հիմք ընդունելով Ազգային ժողովի պատգամավորների երաշխավորագրերը։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Մակյանը բավարարեց միջնորդությունը։

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ