Հայաստանի կասկադյորների ազգային ասոցացիան դիմում է ԿԳՆ-ին (տեսանյութ)
Հայաստանի կասկադյորների ազգային ասոցացիան դիմել է ԿԳՆ-ին կոնկրետ կառուցողական ծրագրով; «Մեր այդ ծրագրով մենք պետությունից ոչ մի գումար չենք ուզում: Ծրագիրը վերաբերում է կրթական սիստեմին, և ծրագիրը իրականացնելու համար անհրաժեշտ է կրթության և գիտության նախարարի հրահանգը, քանի որ չենք ցանկանում մեր երկրում անօրինական քայլ անել»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի կասկադյորների ազգային ասոցացիան նախագահ Արմեն Պետրոսյանը:
Նա ասաց, որ կասկադիորական դպրոց բացելու համար դեռ շուտ է, քանի որ դրա համար ահռելի միջոցներ են պետք, որը մեր պետությունը չի կարող հոգալ: «Մենք մեր հնարավորությունների սահմանում ամեն ինչ անում ենք, պարզապես պետք է պետական մոտեցում, պետական ուշադրություն, պահանջներ»,-ասաց նա: Այսպիսով կասկադիորն ասաց, որ նախարարի հետ հանդիպում են ցանկանում նեկայացնելու կասկադիորական արվեստի զարգացման իրենց ծրագիրը, սակայն ավելին փակագծերը չցանկացավ բացել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: