Նոր իրողություններն ու աշխարհաքաղաքական հնարավոր փոփոխությունները
Դեռեւս վաղ է ասել, Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններն աշխարհաքաղաքական առումով Հայաստանի համար փոփոխություններ կառաջացնեն թե ոչ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
«Աշխարհաքաղաքական առումով փոփոխությունների մասին վաղ է որեւէ բան ասել, դրանք նշմարելի չեն: Այն խնդիրները որոնք մեր տարածաշրջանում սպասում են իրենց լուծումներին շատ ավելի գլոբալ նշանակություն ունեն, քան այն խնդիրները որոնք ներքաղաքական կյանքում դրսեւորվում են», -նշեց Գառնիկ Իսագուլյանը:
Մասնավորապես, անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդիրն, Իսագուլյանը ասաց, որ այն գլոբալ խնդիր է, որի շուրջ համախմբված են աշխարհի ուժային կենտրոնները՝ Արեւմուտքն ի դեմս ԱՄՆ-ի, ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի եւ Արեւելքը՝ ի դեմս Ռուսաստանի: «Աշխարհում չկա մեկ այլ խնդիր, որի շուրջ այս երեք ուժայի կենտրոնները նույնական հետաքրքրություն ունենան: Այս հիմնախնդիրը ամենաբարձր նշաձողն ունի»,-ասաց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով նոր իրողությունների պայմաններում հայ-ռուսական հարաբերություններին, Գառնիկ Իսագուլյանը ընդգծեց. «Ռազմավարական փոփոխություններ չեն լինի, ցանկացած փոփոխություն շատ անմիջական ազդեցություն կունենա հենց իշխանության վրա, ուստի նոր իշխանությունների դերակատարը՝ վարչապետ Փաշինյանը հստակ հայտարարեց, որ կտրուկ շրջադարձեր չեն լինի»:
Խոսելով սահմանի տարբեր ուղղություններով Ադրբեջանի զինուժի ու տեխնիկայի կուտակումներից, Իսագուլյանը կարծիք հայտնեց, որ այդկերպ Ադրբեջանը ցանկանում է ուժ ցուցադրել: Ըստ Իսագուլյանի, այդ ամենը ստաոտւս- քվոյի վրա որեւէ ազդեցություն ունենալ չի կարող: