25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Այբ»-ում աուդիտ է անցկացվում. ԿԳՆ

«Կոռուպցիայի դեմ պայքարի համար Հայաստանի նախորդ իշխանություններին տրվել են տասնյակ միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ, բայց այդ գումարներն իրենց նպատակին չեն ծառայել, որովհետև կրթական համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ»,-այսօր Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

 Նախարարը նշեց, որ դպրոցներում կոռուպցիոն բազմաթիվ սխեմաներ կան, դրանց օրինակներին կանդրադառնա ավելի ուշ: «Ես պահանջել եմ թվերի բացվածքները, որպեսզի հասկանամ: Ինձ շատ են նյարդայնացնում կլոր թվերը էդ բյուջեների մեջ»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է դրամաշնորհներին, ապա, նախարարի խոսքով, նախորդ իշխանություններին տվել են շատ գումարներ` կոռուպցիայի դեմ պայքարելու համար, սակայն ոչինչ չի արվել: «Կուզեի կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսել կոնկրետ կետերով, սակայն 3 շաբաթ է, որ աշխատում եմ, և դեռ շուտ է: «Այբ»-ի հետ կապված կարող եմ ասել, որ խնդրել եմ մեր ԿԳՆ-ի աուդիտի բաժնին, որ ուսումնասիրություն կատարեն: Բայց, անկեղծ ասած, ավելի հրատապ խնդիրներ էլ կան: Երբ աուդիտի արդյունքները պարզ լինեն, ես կտեղեկացնեմ պատասխանի մասին»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի խորհրդական Մեսրոպ քահանա Արամյանի մասին նախարարի հնչեցրած կարծիքին, ապա, Հարությունյանի խոսքով, գնահատականները եղել են քաղաքական` կապված նրա քաղաքական գործունեության հետ: «Քաղաքական գործունեության արդյունքը, որ պետք է համակարգն ունենար, կրթական ոլորտի տոտալ էլիտարիզացումն էր: Այսինքն՝ ստեղծվելու էին գերազանցության կենտրոններ, որտեղ որոշակի խմբի մարդկանց վերահսկողության տակ գտնվելու էին բավականին լավ գիտելիք ունեցող երեխաներ, ու սրանով նվազեցնելու էինք մյուս դպրոցների դերը»,- ասաց նախարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ