Առողջապահության նախարարությունը պատրաստվում է 2 ուղղաթիռ գնել
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանն այսօր խորհրդարանում բյուջեի քննարկմանը բարձրացրեց մարզերում պետական բժշկական հաստատություններում համապատասխան նյութատեխնիկական բազա չունենալու խնդիրը:
«Մարզային հիվանդանոցների մասով մենք շուտով գրեթե ոչ մի չվերանորոգված կլինիկա չենք ունենա, շենքային պրոբլեմով մարզային հիվանդանոց չենք ունենալու», – ասաց նա:
Նախարարի խոսքով՝ չենք կարող ունենալ անթիվ հիվանդանոցներ, որովհետև այդ դեպքում որակ չի լինի: «Աշխարհում այսպիսի պրակտիկա գոյություն ունի, որ անհասանելի վայրերում ոչ թե հիվանդանոցներ են սարքում, որ մարդիկ օգտվեն այլ ուղղաթիռ են գնում: Ես այդ հարցը բարձրացնելու եմ և մեկի տեղը երկու հատ ուղղաթիռ ենք գնելու: Այս հարցը քննարկել ենք ԱԻ նախարարի հետ, փորձելու ենք լուծել այն»,- եզրափակեց նա: