11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ցավակցել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել մեծանուն աստղաֆիզիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ: Գուրզադյանների ընտանիքին հղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. “Սփյուռքից Հայաստան ներգաղթած, հայրենիքում կրթություն ստացած և համաշխարհային ճանաչման արժանացած գիտնականն իր ողջ կյանքը նվիրեց հայրենի գիտության առանձնահատուկ մի ոլորտի զարգացմանը, ղեկավարեց գիտական կենտրոններ, մշակեց տիեզերական համակարգեր:

Տաղանդաշատ գիտնականն ուներ նաև փիլիսոփայի, գրողի և գեղանկարչի առանձնահատուկ շնորհներ, որոնք դրսևորվեցին նրա գիտահանրամատչելի էսսեներում և գունեղ կտավներում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Գրիգոր Գուրզադյանի հարազատներին, գործընկերներին և մերձավորներին”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ