19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Հետհեղափոխական «էյֆորիան» անցնելուն պես հասարակությունը կգիտակցի. Առավոտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբ­յանը, երեկ ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպմանը պատասխանից նաեւ հարցին, թե ինչ կարծիքի է այն երետւյթի մասին, երբ հանրությունը, մեղմ ասած, քննադատում, իսկ հաճախ՝ հայհոյանքների տարափ է տե­ղում այն լրատվամիջոցների վրա, որոնք վարչապետի եւ նրա թիմակիցների մասին քննադատական հրա­պարակումներ են անում: Աննա Հակոբյանը կարծիք հայտնեց, որ այդ փաստը մտահոգիչ է.

«Եթե այդ երեւույթը կազմակերպվեր, օրինակ, որեւէ կուսակցության կողմից, ապա խնդիրը լուծելի կլիեր, բայց հանրության բանադատությունն ինքնաբուխ է: Բայց կցանկանայի բոլորը գիտակցեն, որ եթե մամուլի կողմից քննադատու­թյուն չլինի, ցանկացած կառավարություն կարճ ժամանակ անց կձախողի»:

Աննա Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ հետհեղափոխական «էյֆորիան» անցնելուն պես հասարակությունը կգիտակցի, որ լրատվամի­ջոցներն իրենց նշանակությունը եւ վերահսկոդական գործառույթն ունեն, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի: Նա կոչով դիմեց բննադատող հանրությանը. «Թողեք մամուլն աշխատի, այլաողես կառավարության աշխատան­քից դժգոհ լինելով՝ մարդիկ կրկին փողոցներ կփակեն: Հիմա մամուլն էլ ավելի քննադատող եւ հետեւողական պետք է լինի կառավարության աշխատանքի հանդեպ»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ