27 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հադրութեցի Վազգենի “Արշալույս” ֆոտոն /վիդեո, ֆոտո/

68-ամյա հադրութեցի Վազգենը երկար տարիներ տեղի “Դիզակ” թերթում ֆոտոլրագրող է աշխատել: Թերթը փակվելուց հետո “Արշալույս” ֆոտոն է բացել եւ աշխատում է: Նախկինում լավ էր, գործ կար, բայց երբ բոլորը սկսեցին լուսանկարել՝ ուստա Վազգենը գործերը վատացան:

Ինքն էլ մեծ մարդ է՝ հավես չունի համակարգիչ, ժամանակակից զիզի-բիզի բաներ բերի, քանի որ էսօր կա, վաղը չկա:

“Համա Հադրութում շատերն են էդ բիզնեսով զբաղվում”,-ասում է նա՝ ավելացնելով, որ իր մոտ միայն փաստաթղթերի համար են լուսանկարվում: Հարկային տեսչությունում էլ է գրանցվել՝ “փիս վախտեր են, ակտ-մակտ չգրեն”: Ամսական 20-30 հազար դրամ է աշխատում, դժգոհ չէ, թոշակի հետ հերիքում է: Քաղաքականությամբ չի հետաքրքվում, առանց դրա էլ կյանքը շարունակվում է:

Վարպետ Վազգենը լուսանկարում է մեզ խոստանալով ուղարկել լուսանկարները: “Ինչ փող, հյուրերից փող չեն վերցնի ամոթ է”,-ասում է նա:

Զրույցի հետաքրքիր մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ