25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վիկտոր Սողմոնյանը տեղեկություն չունի, թե Քոչարյանը կարող է հրավիրվել հարցաքննության

 Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մամուլից է տեղեկացել այն լուրերի մասին, թե հնարավոր է Ռոբերտ Քոչարյանը «մարտի 1»-ի գործով հրավիրվի հարցաքննության: «Ես ոչ մի տեղեկություն չունեմ՝ դրա հետ կապված: Ես ինքս կայքում եմ կարդացել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե եթե դատախազությունը հրավիրի հարցաքննության, կգնա՞ արդյոք Ռոբերտ Քոչարյանը, Վիկտոր Սողմոնյանն արձագանքեց. «Ես չեմ ուզում դա հիմա քննարկել, մենք հիմա խոսում ենք մի տեղեկատվության մասին, որ ենթադրության հիման վրա է ընդամենը»:

Հիշեցնենք, որ այս տարվա Մարտի 1-ին ԱԺ ԵԼՔ խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի գործին կցվի «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին» Փաստահավաք խմբի զեկույցը, ինչպես նաեւ քրեական գործի շրջանակներում հարցաքննվի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Դատախազությունը, սակայն Փաշինյանի դիմումի միայն մի կետին էր ընթացք տվել, իսկ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու մասով նշել էր, թե դրա համար հիմքեր չկան:

Նիկոլ Փաշինյանի դիմումին արձագանքել էր նաեւ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Վերջինս հայտարարել էր, թե Մարտի 1-ի գործով գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Նիկոլ Փաշինյանն է: «Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի.

«Մարտի 1»-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը», – ասել էր Սողոմոնյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ