11 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից. Արման Սահակյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանը  Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ դուրս է գալիս «Հանրապետական» խմբակցությունից:

«Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ:

Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության իմ ընկերների` զարգացման տանող բոլոր նախաձեռնություններին, պատրաստվում եմ ավելի ակտիվ լինել մեր տնտեսության կայացման ճանապարհին առկա և առաջ եկող մարտահրավերները մատնացույց անելու հարցում»,-գրել է նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ