25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բանանի օգտակար հատկությունները

Բանանն օգտակար է առողջության համար, քանի որ պարունակում է սպիտակուցներ, վիտամինների մեծ պաշար, ինչպես նաև` այլ սննդարար նյութեր:

Ինչպես գրում է healthyfoodteam.com-ը` վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ բանանը օգնում է կարգավորել կանանց դաշտանային ցիկլը և ավելացնում է օրգանիզմի ուժը:  Բանանը օրգանիզմը պաշտպանում է հիվանդություններից` հաշվի առնելով   մանրաթելով հարուստ պարունակությունը: Ինչպես գրում է աղբյուրը` բանանը անչափ օգտակար է հետևյալ խնդիրների դեպքում և ավելի լավ ազդեցություն է ունենում, քան դեղահաբերը.
1. Բանանն էներգիայի մեծ աղբյուր է, այդ իսկ պատճառով մարզիկները շատ բանան են օգտագործում:
2. Բանանը պարունակում է ամինաթթուներ, որոնք օգնում են հանգիստ և երջանիկ զգալ, այն սթրեսից պաշտպանող հատկություն ունի:

 3. Բանանը պարունակում է մեծ քանակությամբ կալցիում և քիչ քանակությամբ աղ, ինչը շատ լավ է սրտի համար և օգտակար է արյան բարձր ճնշման ժամանակ:

4. Օրական մեկ բանան ուտելով՝ հիշողությունը կբարելավվի:

5. Բանանը մեծ քանակությամբ երկաթ է պարունակում, նպաստում է հեմոգլոբինի բարձրացմանը և շատ օգտակար է սակավարյունություն ունեցող հիվանդների համար:

6. Բանանը կարող է կարգավորել օրգանիզմի հորմոնները:

7. Բանանը կարող է օգնել հղիներին, քանի որ նվազեցնում է առավոտյան սրտխառնոցի զգացողությունը և հավասարակշռում է արյան մեջ շաքարի մակարդակը:

8. Բանանը կանխում է ստամոքսի խոցի առաջացումը և հիանալիորեն վերահսկում է ստամոքսում արտադրվող թթուները:

9. Բանանի պարունակության մեջ առկա վիտամիններից 6-ը գլյուկոզա են պարունակում:

10.  Առավոտյան մեկ բանանը կարող է կանխել փորկապությունը, քանի որ հարուստ է մանրաթելով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ