20 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ծեծի ենթարկված քաղաքացիների առողջական վիճակի մասին

Արցախում ծեծի ենթարկված քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Երեք ժամ առաջ սոցիալական մեդիայում տարածվել է տեղեկություն Արցախի ԱԱԾ մի խումբ զինծառայողների կողմից, «կենցաղային հողի վրա», երկու քաղաքացիների Ստեփանակերտում ծեծի ենթարկելու մասին։

Ժամը 3։30-ին այցելել եմ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն եւ հերթապահ բժշկից տեղեկացել տուժողների վիճակի մասին։ Ըստ հերթապահ բժշկի՝ երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, եւ վիրահատության անհրաժեշտությունը տվյալ պահին բացակայում է։

Առավոտյան սեփական նախաձեռնությամբ կսկսենք քննարկման ընթացակարգ, եւ հանդես կգանք հայտարարությամբ»,-գրել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ստեփանակերտում հունիսի 1-ին քաղաքացիների ու ԱԱԾ հատուկջոկատայինների միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի արդյունքում բերման են ենթարկվել 15 քաղաքացի:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ