28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Չենք գնալու էնքան ժամանակ, մինչև էս հարցը վերջնական լուծում չստանա. մասիսցիներ

Երևանի Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի մոտ այս պահին էլ դեռ շարունակվում են  հավաքվել Մասիս քաղաքի բնակիչները՝ ի աջակցություն իրենց քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի: «Չենք գնալու էնքան ժամանակ մինչև էս հարցը վերջնական լուծում չստանա»,-ասում էին նրանք:

Շատ քաղաքացիներ պնդում են, որ Դավիթ Համրարձումյանը ներսում է և դատավարությունը արդեն ընթացքի մեջ է, ոմանք  էլ կարծում են թե քաղաքապետին նոր պետք է բերեն դատարան:

Դավիթ Համբարձումյանի մայրը ասաց, որ երեկվանից իրեն ոչ մի տեղեկություն չեն հայտնել որդու վիճակի, գտնվելու վայրի և ձերբակալման հստակ դրդապատճառների մասին:  

Ոստիկանության աշխատակիցները ասացին, որ իրենք իրավասու չեն որևէ ինֆորմացիա տալու քաղաքապետի գտնվելու վայրի և դատական պրոցեսի ընթացքի մասին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ