03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պետք չէ զոհերին դարձնել սեփական քաղաքական դիվիդենտներ շահելու միջոց. Մարգարիտ Եսայանը՝ Լեւոն Զուրաբյանին

ԱԺ հինգերորդ գումարման հինգերրորդ նստաշրջանի քառօրյայի մեկնարկին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց խորհրդարանին մեկ րոպե լռությամբ հարգել Ուկրաինայում իշխանության կողմից կիրառված զենքի միջոցով տասնյակ զոհերի հիշատակը, ինչին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց, թե դեմ չէ, բայց միաժամանակ հավելեց, որ հարգեն բոլոր զոհերի հիշատակը, այդ թվում նաև ոստիկանների։

՛՛Պարոն Զուրաբյան ես դեմ չեմ, որ հարգենք բոլոր զոհերին, ոչ միայն մահաբեր զենքի կիրառումից, այլ ոստիկաններին, ինչու չհարգենք: Խնդրում եմ խորհրդարանին հոտնկայս հարգենք բոլոր զոհերի հիշատակը՛՛,-ասաց ԱԺ նախագահը։

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը, որից հետո ձայն խնդրեց ՀՀԿ պատգմավոր Մարգարիտ Եսայանը: Նա խորհուրդ տվեց անմեղ զոհերի հիշատակը չօգտագործել որպես սեփական քաղաքական դիվինդետներ շահելու միջոց։

՛՛Իհարկե ցավալի է, բայց պետք չէ զոհերին դարձնել  սեփական քաղաքական դիվիդենտներ շահելու միջոց, լավ կլիներ նույն պատգամավորը պահանջեր մեկ րոպե լռությամբ հարգել Սիրիայի մեր հայրենակիցների զոհերի հիշատակը: Պետք չէ սիրուն դեմքով վատ բաներ անել՛՛,-կոչ արեց պատգամավորը:

ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արտաշես Գեղամյանը նկատեց, որ Ուկրաինայի դեպքերը ՛՛այստեղ քաղաքական գործիչները ծառայեցնում են ճղճիմ շահադիտական նկրտումների համար՛՛: Գեղամյանը հավելեց, թե Հայաստանում դավադրություն է նախապատրաստվում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ