24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ նիստը տևեց 2 ժամ. ինչո՞ւ և ի՞նչ հարցեր են քննարկել

Քիչ առաջ կայացավ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որից հետո լրագրողներին ԱԺ փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է վարել նիստը, ինչպես և միշտ: Նիստին մասնակցել է նաև կուսակցության նախագահի առաջին տեղակալ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: «Նիստը 2 ժամից ավել տևեց, քանի որ քննարկվել են ներքաղաքական իրավիճակը, կուսակցության ռազմավարությունն ու մարտունակությունը, նաև մեր գնահատականը կառավարության առաջիկա ծրագրի վերաբերյալ»,-ասաց նա:

Նա նշեց՝ ՀՀԿ-ն ազգային-պահպանողական կուսկացության է, իր գաղափարախոսության համաձայն շարունակելու է ակտիվ աշխատել: Կառավարության ծրագրի հետ կապված ՀՀԿ-ն չի պատրաստվում արհեստականորեն վիժեցնել այն, խոչընդոտելու կառավարության գործունեությունը:

«Մենք 5 քայլ ունենք, որոնցում հետքայլ չենք անելու, Արցախի հարց, Ցեղասպանության միջազգային հարց, ԵՏՄՙ բանակ ու անվտանգություն և ազգային արժեքներ: Մնացած հարցերում պատրաստ ենք քննարկումների բոլոր քաղաքական ուժերի հետ:

Կառավարության ծրագրին մենք կծանոթանանք, բայց մեր քաղաքական գնահատականը հետևյալն է, որ պետք է գնահատական տալ, որ իրականացնի իր քաղաքական գործունեությունը: Ինչպիսի ծրագրով ՀՀԿ-ն կքվեարկի, դա ժամանակն ու քննարկումները ցույց կտան»,-հավելեց Շարմազանովը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ տրամաբանական է, որ ծրագիրն ընդունվի ԱԺ-ի կողմից, իսկ ՀՀԿ-ն էլ գոտկատեղից ներքև հարվածներ չի տալու:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ