25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու և «Լունապարկ»-ի ատրակցիոններն անցել են տեխնիկական փորձաքննություն. դրանք ենթակա են շահագործման

Հայաստանում գրանցված 135 ատրակցիոնից 54-ն անցել են փորձագիտական եզրակացություն և պատրաստ են շահագործման:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:

«Հայաստանում գրանցված է 135 ատրակցիոն, որոնցից վերջնական փորձագիտական եզրակացություն ստացել են 54-ը` 49-ը Երևանում, 5-ը` Սյունիքի մարզում: Մնացած ատրակցիոնների փորձաքննությունները ընթացքի մեջ են, և մոտ օրերս դրանց արդյունքները պարզ կլինեն»,- նշեց Հովհաննիսյանը և հավելեց, որ դրական եզրակացություն են ստացել մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգու և «Լունապարկ»-ի ատրակցիոնները:

Նրա խոսքով`որպես արտադրական վտանգավոր օբյեկտներ՝ ատրակցիոնները տարեկան առնվազն մեկ անգամ ենթարկվում են պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության: ԱԻՆ փորձագետն ընդգծեց, որ ատրակցիոնները սեզոնային են, և մեծ մասը ձմեռային եղանակներին չի շահագործվում, սակայն սեզոնի բացումից առաջ պետք է պարտադիր տեխնիկական ստուգում անցնի:

«Շահագործող ընկերությունները ևս պետք է ստուգումներ իրականացնեն և դրա հիման վրա ներկայացնեն ակտեր և արձանագրություններ, որպեսզի դրանց միջոցով հավաստեն, որ ատրակցիոնները  գտնվում են տեխնիկապես սարքին վիճակում և պիտանի են շահագործման համար կամ հակառակը»,- ասաց Լուսինե Հովհաննիսյանը:

Նա շեշտեց, որ դեռևս փորձաքննություն չանցած այն ատրակցիոնները, որոնց ստուգումից հետո պարզ կլինի, որ տեխնածին վթարի պատճառ կարող են դառնալ` փորձաքննության եզրակացությունը կլինի բացասական:

ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետն անդրադարձավ նաև 2017 թվականին իրականացրած ստուգումներին և տեղեկացրեց, որ անսարքություններ չեն հայտնաբերվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ