Ինքնաձիգն ու փամփուշտները ինքնակամ ներկայացրեց իրավապահներին
Ոստիկանությունը շարունակում է բացատրական աշխատանքներ տանել քաղաքացիների շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամովին հանձնելու ուղղությամբ։ Արդյունքում՝ մայիսի 26-ին Սիսիանի մի բնակիչ ոստիկանություն էր ներկայացրել ԱԿ-74 ինքնաձիգ և 5,45մմ տրամաչափի 74 փամփուշտ։
Քաղաքացին հայտնել է, որ ինքնաձիգը գտել է 1992թ-ին, Արցախի Հանրապետության Գյուլիբեդ գյուղի ավերված տներից մեկում։ Իր հետ բերել էր, թաքցրել չօգտագործվող անասնագոմում ու մոռացել դրա մասին։ Մայիսի 26-ին գոմում աշխատելիս գտել էր պահածն ու անմիջապես ներկայացրել իրավապահներին։
Ոստիկանությունը կրկին տեղեկացնում է․ ապօրինի պահվող զենքն ինքնակամ հանձնելը ազատում է քրեական պատասխանատվությունից։