Վերաքննիչ դատարանում չկայացավ Ժիրայր Սեֆիլյանի բողոքի քննությունը
Այսօր ժամը 12:00-ին ՀՀ Վերաքննիչ դատարանում լսվելու էր Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով բողոքը , սակայն դատական նիստը չկայացավ, քանի որ ամբաստանյալները դատարան չէին բերվել: Սեֆիլյանի եւ մյուսների աջակիցներն ու հարազատները հայտարարեցին, որ չեն հեռանալու դատարանի դահլիճից՝ պահանջելով դատարան բերել Ժիրայր Սեֆիլյանին եւ ընկերներին եւ անհապաղ ազատ արձակել:
Հիշեցնենք, «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի հինգ ամսվա ազատազրկման: Նկատենք, որ Ժիրայր Սեֆիլյանի համակիրներն ու աջակիցները facebook սոցիալական ցանցում տարածել էին, թե այսօր Սեֆիլյանին և այդ գործով ձերբակալված մյուսներին ազատ են արձակելու անմիջապես դատարանի դահլիճից։ Նրանք կոչ էին արել գալ դատարան :