06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես նման մարդ չեմ, որ լավ ժամանակներում կողքերը լինեմ, վատ ժամանակներում դուրս գամ. Հակոբ Հակոբյանը հերքում է ՀՀԿ-ից հեռանալու մասին լուրը (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը հերքում է լուրերը, թե ինքը, ինչպես նաև մի շարք այլ գործարարներ լքելու են ՀՀԿ խմբակցությունը:

«Չգիտեմ՝ ով ինչ է գրել, բայց որևէ անգամ որևէ մեկին նման բան չեմ ասել և չեմ էլ ասելու, քանի որ ես չեմ պատրաստվում դուրս գալ «Հանրապետական» կուսակցությունից», – լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պատգամավորը։

Դիտարկմանը՝ հնաարվո՞ր է խմբակցությունը լքելու մասին մտածի, եթե ՀՀԿ-ն խորհրդարանում դառնա փոքրամասնություն, Հակոբյանն ասաց. «Ես նման մարդ չեմ, որ լավ ժամանակներում կողքերը լինեմ, վատ ժամանակներում դուրս գամ»։

Հարցին, արդյոք չունի մտավախություն, որ գործարար պատգամավորները արտահերթ ընտրություններից հետո խորհրդարանում այլևս տեղ չեն գտնի՝ Հակոբյանն ասաց, որ պատգամավորի մանդատը չի վերցրել իր բիզնեսը պահելու համար, այլ վերցրել է որպեսզի կարողանա երկրին որևէ հարցով օգուտ տալ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ