27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանի եղ­բոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փողերի հետ կապված. Առավոտ

«Որոշակի ավանդների մի զանգվածի պայմանագրերը խզվել էին, բայց արդեն կարելի է ասել վստահորեն, որ վերականգնվեց ամբողջությամբ այդ ամբողջ ծավալը, որը խզվել էր»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ մասնավորապես, Սերժ Սարգսյանի եղ­բոր՝ Ալեքսանդր Սարգսյանի անվան հետ կապված էին նման լուրեր շրջանառվում, որ գումարները հանել է բանկերից, Ջավադյանը պատասխանեց. «Չէ, ես Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված նման ինֆորմացիա չունեմ: Գոնե մենք հետեւում ենք ամբողջությամբ այնպիսի մեծ ծավալի շարժին, ու ոչ միայն մենք: 

Ես Ձեզ վստահեցնում եմ՝ եթե Հայաստանից այդպիսի մեծածա­վալ փոխանցում փնի արտերկիր, այդ մեխանիզմը հս­տակ աշխատող մեխանիզմ է՝ փողերի լվացման շուրջ: Եթե այդպիսի մեծ ծավալի շարժ լինի Հայաստանից դուրս, նախ մենք կտեսնենք, հետո պարզ է, որ այդ ին­ֆորմացիան կգնա համապատասխան մարմիններին, եւ այն երկրների մարմիններն էլ կիմանան, որտեղ այդ գումարը կգնա: Ես Ձեզ վստահեցնում եմ՝ Ձեր ասած անձի հետ կապված որեւէ գումարի շարժ չի եղել»:

 

 Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ