07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գլխավոր դատախազը մեկնել է

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով այսօր երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսի է մեկնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ մասնակցելու Վրաստանի դատախազության 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Այցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը ներկա կգտնվի Վրաստանի գլխավոր դատախազությունում երկրի խորհրդարանի, կառավարության, Դատախազների միջազգային ասոցիացիայի, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվող՝  Վրաստանի դատախազության հիմնադրման 100-ամյակին նվիրված ընդունելությանը, ինչպես նաև Քվեմո Քարթլի մարզային դատախազության և Ռուսթավի շրջանային դատախազության նոր շենքի հանդիսավոր բացման արարողությանը և այլ միջոցառումներին:

Նախատեսվում է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազը հանդիպուներ կունենա Վրաստանի, ինչպես նաև հանդիսավոր միջոցառումներին մասնակցող այլ երկրների գլխավոր դատախազների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը և հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ