25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարը նշում է, որ կդիտարկի այդ հարցը

 Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ, մայիսի 23-ին ԱՄՆ Պետքարտուղարության բյուջեի, գործառնությունների և քաղաքականության գերակայությունների մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ լսումների ընթացքում և կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆորնիա), և կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինին (դեմոկրատ, Ռոդ Այլենդ) Հայոց Ցեղասպանության թեման բարձրացրեցին:

Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ կոնգրեսական Շերմանն առաջարկեց, որ Պետքարտուղարությունը չեզոք դիրք ընդունի, երբ Կոնգրեսը Հայոց ցեղասպանության հիշատակության հարցն է նախաձեռնում: «Հուսով եմ, որ Պետքարտուղարությունը գոնե չեզոք դիրք կընդունի, երբ որ Կոնգրեսը քննարկի՝ երբ մենք քննարկենք [Ներկայացուցիչների պալատի 220 բանաձևը] անցյալ դարի սկզբում Օսմանյան կայսրության՝ միլիոնավոր հայ, հույն, ասորի, քաղդեացի և սիրիացի զոհերի հիշատակությունը», – նշել է կոնգրեսական Շերմանը:

Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Դեյվ Թրոթի (հանրապետական, Միչիգան) կողմից ներկայացված Ներկայացուցիչների պալատի 220 բանաձևը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը և համապատասխան դասեր է քաղում անցյալում տեղի ունեցած ցեղասպանություններից՝ «փորձելով կանխել պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ և ցեղասպանություն կրոնական ու էթնիկ խմբերի դեմ Մերձավոր Արևելքում»: Անցյալ ամիս Կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության արարողության ընթացքում կոնգրեսական Թրոթը հայտարարեց, որ դիմել է, որպեսզի Ներկայացուցիչների պալատի 220 բանաձևը քվեարկության դրվի մինչև նրա պաշտոնաթողությունը Կոնգրեսի այս գումարման վերջում:

Իր հարցադրման ժամանակ կոնգրեսական Սիսիլինին հարցրեց. «Որպես պետքարտուղար, արդյո՞ք դուք կանեք այն, ինչ շատ այլ պետքարտուղարներ չեն արել և կճանաչե՞ք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Ցեղասպանությունն իր հայ քաղաքացիների դեմ. այո՞, թե՞ ոչ¦:

Ի պատասխան, քարտուղար Փոմփեոն նշեց, որ նա «կդիտարկի այդ հարցը»:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ