1.5 մլն մարդ դեմ է Սոտնիկովային ոսկե մեդալ շնորհելուն. մարզուհին պարզաբանում է
Ինչպես հայտնել էինք, ռուս գեղասահորդուհի Ադելինա Սոտնիկովան երեկ հաղթել էր կանանց անհատական մրցումներում եւ նվաճել ոսկե մեդալ:
Դա մեծ դժգոհություն է առաջ բերել Եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում: Ամերիկյան Change.org կայքը բաց նամակ է տեղադրել, որով պահանջում է վերանայել մրցման արդյունքները: Ներկա պահին խնդրագրի տակ ստորագրել է 1.5 միլիոն մարդ: “Այդ անարդարությունը երեւաց բոլորին բացի Ռուսաստանից: Մենք դա անում ենք ոչ թե Կիմ Յու Նայի համար, այլ սպորտում արդարության”,-նշվում է նամակում:
Սոտնիկովան խոսել է քննադատության մասին.”Բոլոր հարցերը պետք է ուղղել մրցավարներին: Տեխնիկայով ես ավելի ուժեղ էի, իմ ծրագիրը ավելի բարդ էր”: Սոլթ Լեյք Սիթիի օլիմպիական չեմպիոն կանադուհի Ժամի Սալեն չի ընդունել մրցավարների որոշումը.”Ես մրցավար չեմ, սակայն բոլորովին համաձայն չեմ արդյունքների հետ: Առաջին տեղը ես կտայի Կիմ Յու Նային, երկրորդը` Կոստներին, երրորդը` Սոտնիկովային”,-գրել է Թվիթերում Սալեն: