21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչ-որ բան էս երկրում հաստատ սխալ ա գնում…

”Ուրեմն մի ուկրաինացի, երկրաշարժի ժամանակ, գալիս է Հայաստան, իր կողմից ղեկավարած շինկազմակերպությունով օր ու գիշեր աշխատում է Սպիտակի փլատակները մաքրելու, այնուհետև քաղաքը վերականգնելու վրա: Նույնիսկ արդեն գտնվելով Ուկրաինայում՝ շարունակում է հնարավորին չափ օգնել Սպիտակին: Հայերն էլ իրա անունով հրապարակ են անվանում:

Ուրեմն մի հատ հայ, Արցախյան պատերազմի տարիներին, թողնում-փախնում է Ուկրաինա, ինչ-որ գյուղում ա ապրում, տղայա մեծացնում, հետո որդին գնում է Մայդան ու զոհվում է՝ հանուն, իր մտածելով, Ուկրաինայի ապագայի համար:

Իսկ մի քանի մարդ էլ մտածում է, որ ճիշտը, երևի, որ հրապարակի անունը ուկրաինացու տեղը պետք ա փոխել հայի անունով, ու գնում են Սպիտակ, սկոտչով A4 ֆորմատի թղթով քաղաքացիական ակցիա անում:

Ինչ-որ բան էս երկրում հաստատ սխալ ա գնում….”,-Facebook-յան իր էջում գրել է բլոգեր Տիգրան Քոչարյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ