08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետք է ամրապնդենք հայրենիքի հզորությունը.ՀՀ նախագահ

Սարդարապատում շարունակվում է անցկացվել  «Հաղթական դար» հանդիսավոր միջոցառումը, որը նվիրված է Առաջին Հանրապետության 100-ամյակին ու Սարդարապատի ճակատամարտին, որտեղ հայկական զորքերը հետ են մղել թուրք նվաճողներին։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Սարդարապատում ծանոթացել են ռազմական տեխնիկայի նմուշներին: Տոնական շքերթի ժամանակ միջոցառման մասնակիցներին ներկայացվել է Հայաստանի սպառազինության մեջ անցած 100 տարիների տարբեր ժամանակահատվածներում  օգտագործված  ռազմական տեխնիկա:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց.«Հայ ժողովուրդն այդ պետականությունը կարողացել է պահել, պահպանել և պաշտպանել առանց պետականության, առանց Ազգային ժողովի, առանց նախագահի, առանց վարչապետի՝ ունենալով իր հավատը Աստծո, իր եկեղեցու, իր մշակույթի ու ոգու, կրթության ու զավակների ապագայի նկատմամբ»:

Իր խոսքում նախագահն ընդգծեց նաև, որ մենք պարտավոր ենք ոչ միայն պահել, պաշտպանել մեր հայրենիքը, այլև ամրապնդել այն, և Հայաստանն ու Արցախը դարձնել  փոքր, բայց հզոր երկիր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ