03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մեզ համար այսօր պատմական աննախադեպ հնարավորություն է ստեղծվել.վարչապետ

Մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: Վաղ առավոտից արդեն տրվել է միջոցառումների իրականացման մեկնարկը: Սարդարապատի հուշահամալիրում ինչպես ամեն տարի, այսօր էլ տոնական միջոցառումներ են կազմակերպվել: Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված զինվորական շքերթը ընունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտների հաղթանակի առիթով: Մեզ համար այսօր պատմական աննախադեպ հնարավորություն է ստեղծվել դառնալ մեր ժողովրդի հազարամյա ցավերի դարմանողը, դարավոր երազանքների իրականացնողը: Ժամանակակից սերունդը որպես Առաջին Հանրապետության հիմնադիր այրերի ժառանգներ պարտավոր է ստանձնել պատմական այդ առաքելությունը: Եվ ուրեմն կեցցե հայ ժողովրդի հաղթանակների մայիսը, կեցցեն Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի, Սարդարապատի հերոսները, կեցցեն Առաջին Հանրապետության հիմնադիր այրերը, կեցցե Հայաստանի Հնրապետությունը»,-

Վարչապետի ելույթից հետո Պաշտպանության Նախարարության պատվո պահակային վաշտը փոխգնդապետ Սոկրատ Վարդանյանի գլխավորությամբ իրականացնում է շքերթի ցուցադրությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ