23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինձ մոտ ընդհանրապես վախի չիպը հանած է. Մովսես Հակոբյան

ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նախ շնորհավորեց հայ ժողովրդին մայիսյան տոների ու առաջին հանրապետության փառապանծ օրվա կապակցությամբ: «Մենք պարտադրված ենք այսուհետև միայն հաղթանակներ տոնել»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես է գնահատում նոր պաշտոնը, նա ասաց. «Ցանկացած պաշտոն, որտեղ քեզ հնարավորություն են ընձեռնում հայրենիքին ծառայել, մեծ պատիվ է»:

ԶՈւ շտաբի նորանշանակ պետի մասին  էլ ասաց, որ բանիմաց սպա է:

Ինչ վերաբերում է ԱԱԾ բացահայտումներին, ապա լրագրողները հետաքրքրվեցին՝ Պաշտպանության նախարարությունում չեն եղել արդյոք կոռուպցիան դեպքեր, ինչին ի պատասխան Հակոբյանն ասաց. «Ձեր մտահոգություններն անտեղի են ու փարատվելու են»: Նա հեվելեց՝ որքան ինքն է տիրապետում՝ բանակը զերծ է եղել կոռուպցիայից:

Իսկ հենց ինքը մտավախություն չունի, ասաց. «Ինձ մոտ ընդհանրապես վախի չիպը հանած է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ