03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ է առողջապահության նախարարի նորանշանակ տեղակալը

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ (23 մայիսի 2018, 547 – Ա) Արսեն Դավթյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ:

Արսեն Դավթյանը ծնվել է 1975 թվականի հունվարի 19-ին: 1991-1996 թվականներին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում: 2001 թվականին վերապատրաստում է անցել Ճապոնիայի կառավարության ծրագրի շրջանակներում Հանրային առողջապահության կառավարում թեմայով, իսկ 2006-ին` Լեհաստանում Պետական ծախսերի կառավարում թեմայով:

         Աշխատանքային գործունեությունը սկսել է 1999 թվականից` որպես ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության բժշկական ծառայությունների գնման վարչության առաջատար մասնագետ, այնուհետև նույն կառույցում զբաղեցրել է տնտեսագիտության և ֆինանսական հոսքերի կառավարման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը, 2000 թվականից նշանակվել է նույն վարչության պետ:

2018 թվականից մինչև առողջապահության նախարարի տեղակալ նշանակվելը  Արսեն Դավթյանը  զբաղեցնում էր ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի տեղակալի պաշտոնը:

Աշխատանքային տարիների ընթացքում եղել է միջազգային կազմակերպությունների փորձագետ-խորհրդատու (WB, USAID, WHO):

1996-1997 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Ամուսնացած է, ունի 2 որդի և դուստր:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ