26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրայր Թովմասյանը հրաժարական չի տալու

«Սահմանադարական դատարանը իրականացնում է իր գործառույթները», -այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է համագործակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։։

Հարցին՝ իր հեղինակած Սահմանադրության արդյունքում չէ՞ր, որ ապրիլին Հայաստանը նման իրավիճակում հայտնվեց, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Այն Սահմանադրությունը, որի մշակմանը ես մասնակցել եմ, արժանացել է և հայաստանյան, և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բարձր գնահատականին և այս ժամանակահատվածում ևս դեռևս այդ Սահմանադրությունը որևէ խնդիր չի առաջացրել»։

 

Հարցին՝ հրաժարական կտա, նա պատասխանեց կարճ. «Ոչ»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ