25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետբյուջեից գողացված փողերը պետք է հետ վերադարձվեն. ԱԱԾ-ն անուններ կտա

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողներին հայտարարեց, որ մայիսի 23-ից գործողությունները սկսվել են, եւ շուտով հրապարակումներ կլինեն: Ըստ Վանեցյանի, կան բերման ենթարկված անձինք եւ առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի այդ մասին: 

«Մենք ասել ենք, որ մաիսի 23-ից ակտիվ գործունեություն կսկսենք: Գործողությունները սկսված են: Մոտ օրերս կլինեն հրապարակումներ»,նշեց նա:

Վանեցյանը հավելեց, որ իր կարծիքով պետբյուջեից գողացված փողերը պետք է հետ վերադարձվեն: 

«Ես չեմ ասել, որ 350 մարդ մայիսի 23-ին բերման կենթարկվեն կամ նրանց անունները պարզ կդառնան: Այս մասով կարող եմ ասել, որ կան հրավիրված, բերման ենթարկված անձինք: Առաջիկայում հասարակության այս մասին ետղյակ կպահվի: Սա դժվար մասշտաբային աշխատանք է, և մենք պետք է վստահ լինենք, որ սրա հետ կապված ոչ մեկի մոտ հարցեր են առաջանա: Դրա համար էլ այս ամենը պետք է մասնագիտորեն կատարել, ինչի համար ժամանակ է պետք», – ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ