25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փող ունենք, ուղղակի տեղում չէ…կարող եք հանգիստ քնել գիշերը. վարչապետը՝ Ֆիննախին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր կառավարության նիստի ավարտին անդրադարձավ հաշմանդամության կարգ շնորհելու գործընթացներին: «Ձեզ հետ քննարկումից հետո մեր ձեռք բերված պայմանավորվածության ընթացքում ես ուզում էի զեկուցել, թե ինչ քայլեր են ձեռնարկվել»,-դիմելով վարչապետ Փաշինյանին՝ ասաց նա:

Վերջինս տեղեկացրեց, որ նախարարությունը հսկողական վերափորձաքննություններ էր նշանակում, ինչը դադարեցվել է, և դրանք այլևս չեն նշանակվելու, որի արդյունքում էլ տեղի է ունենում կարգի փոփոխություն կամ դադարում: «Երկրորդը՝ ընդհանուր տեսակի փորձաքննություններն էին, որոնք ժամանակացույցով նշանակվում էին, և դրանք դեռ ընթացքի մեջ են, սակայն հստակ հանձնարարականներ կան, որ եթե խնդիրներ լինեն, դիմեն նախարարություն:

Նաև համաներման ժամանակ որոշումներ են կայացվել, որտեղ առանց հիմնավորումների կարգ են փոխվել, հանձնարարել եմ իրավապահներին ուսումնասիրել, թե ինչու է փոխվել կարգը, ու այն հաշմանդամները, ովքեր զրկվել են հաշմանդամության կարգից, կվերականգնեն իրենց կարգը»,-նշեց նախարար Թանդիլյանը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կողմից կարծիք հնչեց, որ յուրաքանչյուր համաներում ենթադրյալ ազդեցություն ունի հարցի վրա, և սա պետք է հաշվի առնել: Վարչապետն էլ նշեց, որ պետք է հաշվի առնվի այն, որ ՊԵԿ-ի առաջ խնդիր է դրվել, որ բյուջեի մուտքային մասերը պետք է էականորեն ավելանան, և այստեղ երկրորդ տարբերակ չկա: «Մենք բոլորս գիտենք, որ ՀՀ-ում հսկայական ստվերային տնտեսություն կա, և մեր համապատասխան մարմինները պետք է աշխատեն և այս ստվերային տնտեսությունը դուրս բերեն լուսավոր տարածք: Այսինքն՝ մենք չպիտի մտածենք՝ վայ փող չունենք, եկեք, ոչ մի բան չանենք: Մենք փող ունենք, պարզապես մեր փողն այն տեղում չէ, որտեղ պիտի լինի: Հիմա ՊԵԿը, դատախազությունը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, Հատուկ քննչական ծառայությունը պետք է ապահովեն այդ ընթացքը, եթե չանեն, մենք կանենք համապատասխան եզրակացություններ: Այնպես որ, պարո՛ն Ջանջուղազյան, դուք կարող եք հանգիստ քնել գիշերը»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ