25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դեռ որոշում չկա, թե ովքեր են լինելու նոր մարզպետները

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ բոլոր մարզպետները պիտի փոխվեն: Սակայն, ըստ նրա, այս պահին ոչ մի որոշում դեռ չկա: «Առաջիկայում կնշանակվեն, վարչապետը սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում կառավարությանը կներկայացնի նոր մարզպետներին»,-ասաց նախարարը:

Հարցին, թե ճիշտ են լուրերը, որ ՀՅԴ-ի ու «Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչ մարզպետները պիտի լինեն մարզպետներ, նա արձագանքեց. «Այս պահին որևէ որոշում չկա»:

Հարցին, թե տարօրինակ չէ, որ ՀՀԿ-ական մարզպետները հրաժարական չեն տվել, միգուցե չեն համակրեպվել փոփոխված իրավիճակի հետ, նախարարը պատասխանեց, որ այդտեղ տարօրինակ ոչինչ չկա. «Բայց ինչո՞ւ չպիտի համակերպվեն, եթե իրադրություն է փոխվել: Մինչ այս պահը շարունակվլ են պաշտոնավարել, որովհետև եղել են մարզպետներ, հիմա կլինի որոշում փոփոխել, կփոփովեն: Բոլորը պիտի փոխվեն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ