29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԵԿ-ից զգուշացնում են

Պետական եկամուտների կոմիտեն՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի՝ հրապարակավ հնչեցրած պահանջը՝ իրազեկում է հանրությանը, որ կանխիկ գործարքների դեպքում որոշ հարկ վճարողներ զանգվածաբար տրամադրում են հարկային օրենսգրքին չհամապատասխանող կտրոններ, որոնք, սակայն, արտաքնապես քիչ են տարբերվում ՀԴՄ կտրոնից:

Նմանօրինակ կտրոններով իրականացված կանխիկ գործարքները չեն մասնակցում հարկ վճարողների կողմից իրացման շրջանառությունների ձևավորմանը և հարկերի հաշվարկմանը: ՀԴՄ կտրոնի հավաստիությունը պարզելու համար ՊԵԿ-ը հորդորում է առաջնահերթ ստուգել հետևյալ պարտադիր վավերապայմանները. հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)՝ բաղկացած 8 նիշից և անվանումը, կտրոնի հերթական համարը (ԿՀ), որը պետք է բաղկացած լինի 8 նիշից,   ՀԴՄ-ի գրանցման համարը (ԳՀ կամ ՄԳՀ) և ֆիսկալ համարը (Ֆ):

 

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ