Կեսգիշերին «Սասնա ծռեր» 10 անդամին դուրս են բերել դատարանից /տեսանյութ/
«Սասնա ծռեր» 10 անդամին կեսգիշերին հաջողվել է դուրս բերել Շենգավիթի դատարանից:
Նշենք, որ մայիսի` 16-ին կայացած դատական նիստին դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց «Սասնա ծռեր» 10 անդամի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը: «Սասնա ծռերի» աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան և շրջափակեցին Երևանի ընդհանուր իարավասության դատարանի Շենգավիթի նստավայրը:
Մայիսի 17-ին անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին Արշակունյաց պողոտան բացվեց, սակայն շրջափակված մնաց դատարանի շենքը, որտեղ գտնվում էին «Սասնա ծռեր» 10 անդամները:
«Սասնա ծռեր»-ի անդամները պատրաստվում են դիմել այլ գործողությունների: Նրանք պնդում են, որ վարչապետը չի կատարել խոստումը: