25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ ոստիկանության և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների պաշտոնեական անփութության հետևանքով պետությանն ավելի քան 60 մլն ՀՀ դրամի վնաս է պատճառվել

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին են հանձնվել խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու և պաշտոնեական անփութության փաստերով ՀՀ դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով  հարուցված 4 քրեական գործեր:

Այսպես, հիշյալ քրեական գործերի նյութերի համաձայն` ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016թ. և 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում տաքսի ծառայություն մատուցող երկու ընկերությունների ղեկավար աշխատակիցները և այլ անձինք, նշված ընկերությունների ավտոմեքենաների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դիմաց վարչական պատասխանատվության ենթարկելու համար, խախտում կատարած վարորդների վերաբերյալ իրական տվյալներ ներկայացնելու փոխարեն ներկայացրել են խախտումների հետ չկապված, գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական անձանց տվյալներ:

Արդյունքում` Ճանապարհային ոստիկանություն ծառայության աշխատակիցներն ավելի քան 6000 խախտումների համար նշանակված տուգանքների՝ ընդհանուր 47.512.800 ՀՀ դրամ գումարն արձանագրել են գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական անձանց անվամբ: Իսկ վարչական ակտերով գումարների բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթները ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներն ավարտել են պարտապանի գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով:

Պարզվել է նաև, որ նույն եղանակով` գույք կամ եկամուտներ չունեցող  ֆիզիկական անձանց կողմից խախտումները կատարելու վերաբերյալ կեղծ տվյալներ ներկայացնելով՝ 15.725.300 ՀՀ դրամ գումարի տուգանքների վճարումներից խուսափել են նաև ավտոմեքենաների սեփականատերերը:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ