03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Համարձակ դիմենք Աստծուն

Ուստի համարձակ դիմենք Աստծուն այն վստահությամբ, որ եթե մի բան խնդրենք ըստ նրա կամքի, նա կլսի մեզ։ Եվ երբ գիտենք, թե նա լսում է մեր խնդրանքները, ապա գիտենք նաև, թե կստանանք այն, ինչ խնդրում ենք նրանից։ Երբ մեկը տեսնի, որ իր հավատացյալ եղբայրներից մեկը գործել է մի մեղք, որ մահացու չէ, թող աղոթի Աստծուն, որ կյանք տա նրան։ Այս ասում եմ միայն նրանց համար, ում մեղքերը մահացու չեն, որովհետև մահացու մեղքեր էլ կան, որոնց համար չեմ ասում, որ աղոթի։ Ամեն անիրավություն մեղք է, բայց ամեն մեղք մահացու չէ։

Գիտենք, ով որ Աստծուց է ծնված, չի մեղանչում. Աստծուց ծնվածը՝ Քրիստոսը, նրան պահում է, և Չարը չի մոտենում նրան։ Թեկուզ ամբողջ աշխարհը ենթակա լինի Չարին, մենք գիտենք, որ Աստծուց ենք։ Եվ գիտենք, որ Աստծու Որդին եկավ և բացեց մեր մտքերը, որպեսզի ճանաչենք ճշմարիտ Աստծուն։ Մենք միացած ենք ճշմարիտ Աստծուն և նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Նա՛ է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը։ Որդյակնե՛ր, դուք ձեզ հեռո՛ւ պահեցեք կուռքերից։

(Հովհաննես առաքյալի առաջին նամակը 5:14-21)

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ