Սպառած էլեկտրաէներգիայի գումարն աննախադեպ մեծ է. Հայկական ժամանակ
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/energy_020407-b_1392789802.jpg)
՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է, որ այս ամիս ՀՀ քաղաքացիները կրկին տհաճ անակնկալ ապրեցին՝ ստանալով այս տարվա հունվար ամսին սպառած էլեկտրաէներգիայի հաշիվները։ Դրանցում արտացոլված գումարն աննախադեպ մեծ է ստացած հաշիվներից դժգոհ են թերևս բոլորը։
՛՛Ըստ ՛՛ՀԷՑ՛՛–ից մեզ տրամադրած պաշտոնական տեղեկատվության, այս տարվա հունվարին ՀՀ բնակչությունը սպառել է 359 մլն կվտ ժամ էլէներգիա, ինչն անցած տարվա հունվարի ցուցանիշից մեծ է ընդամենը 10 տոկոսով։ Բայց դրա դիմաց բնակչությունը վճարել է 13 մլրդ դրամ, ինչը անցած հունվարի ցուցանիշը գերազանցում է 40 տոկոսով։ Յուրաքանչյուր ընտանիք այս տարվա հունվարին անցածի համեմատ ավել է վճարել միջինը 5 հազար դրամ։ Ավելացնենք, որ 2010 թվականի հունվարի համեմատ, այս տարի բնակչությունը ուղիղ երկու անգամ ավելի շատ է վճարել սպառած էլէներգիայի դիմաց՛՛,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: