16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ներկայացվել է ”Հայաստանի հարավային երկաթուղու” կառուցման նախագիծը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ”Ռասիա ՖԶԷ” ներդրումային  ընկերության նախագահ Ջոզեֆ Բորկովսկիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կառավարության ղեկավարին է ներկայացվել ”Հայաստանի հարավային երկաթուղու” կառուցման նախագիծը, վերջինիս տնտեսական ու տեխնիկական հիմնավորումը:

Երկաթգծի երկարությունը կկազմի շուրջ 300 կմ, այն բաղկացած կլինի կամուրջներից և 60 թունելներից, կունենա 27 կայարան:

Երկաթգծի կառուցումը նախնական գնահատվում է 3,2 մլրդ դոլար: Ակնկալվում է, որ շինարարությունը կտևի մինչև 6 տարի: Ըստ ներկայացված ծրագրի՝  շինաշխատանքները կարող են մեկնարկել 2016 թվականին և ավարտվել 2022 թվականին:

Անհրաժեշտ է մշակել աշխատանքների իրականացման ճանապարհային քարտեզ, որպեսզի նախագիծը դառնա իրականություն,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

Երկաթգծի նախագիծը մշակվել է Չինաստանի հաղորդակցության և շինարարության միջազգային ընկերության (CCCC International) կողմից, որն այս բնագավառում ունի երկարատև փորձ և մեծ ճանաչում:    

”Ռասիա ՖԶԷ” ներդրումային  ընկերությունն աշխատանքներ է իրականացնում ներդրումների ներգրավման ուղղությամբ: Նշվել է, որ չինական բանկերը հետաքրքություն են ցուցաբերել նախագծի նկատմամբ և պատրաստակամություն հայտնել ֆինանսավորել ծրագրի 60 տոկոսը:    

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ