«Սասնա ծռերը» երեկվանից դատարանում են. նրանց աջակիցները շրջափակել են շենքը
«Սասնա ծռերի» աջակիցները քիչ առաջ բացել են Արշակունյաց պողոտան: Henaran.am-ը ակցիայի մասնակիցներից տեղեկացավ, որ նրանք չեն դադարեցնում պայքարը և շարունակելու են ակցիան՝ փակ պահելով դատարանի շենքը:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց «Սասնա ծռերի» պաշտպանների միջնորդությունը՝ նրանց խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Դատական նիստը դեռ չավարտված «Սասնա ծռերի» աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան:
Նշենք, որ դատարանի դահլիճից դուրս չեն բերվել «Սասնա ծռերի անդամները», ինչպես նաև այլ գործերով ամբաստանյալներ: