07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Փոխվարչապետերը կրճատում են ծառայողական մեքենաները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձավ ծառայողական մեքենաների թվի կրճատմանը: «Պետք է հասկանանք, թե ծառայողական մեքենաների պահպանման համար ինչ ծախս է պետք: Ժամանակակից աշխարհում կան այլ մեխանիզմներ խնդրի լուծման համար, օրինակ`  մասնավոր ընկերություններից որոշակի ծառայություններ ստանալ»,-ասաց նա:

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ հանրությանն էլ է հուզում այդ հարցը՝ նշելով, որ պետական ապարատում ծառայողական մեքենաների գերկուտակում կա: Նա նաև հավելեց, որ առաջին փոխվարչապետի` իր գրասենյակին հատկացված հինգ մեքենաներից երեքից իրենք հրաժարվել են, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակին հատկացված չորս մեքենաներից երկուսից էլ հրաժարվել է Ավինյանը:

«Առաջարկում եմ նախարարներին էլ վերանայել ծառայողական մեքենաների թիվը»,- հանձնարարեց Փաշինյանը:

Կրթության և գիտության նախարարը նշեց, որ  պետք է փոխվարչապետն ուշադրություն դարձնի գործուղումների հարցին, քանի որ դրանք երբեմն տուրիստական շրջագայությունների են վերածվում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն էլ ասաց, որ քանի որ այս հարցը վերաբերում է բոլոր նախարարներին, միասնական որոշում պիտի կայացվի, կառավարության մյուս անդամները համաձայնեցին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ