23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է նշանակում՝ երանի հոգով աղքատներին

Հիսուսի ասած Ավետարանական այս խոսքը հաճախ սխալ մեկնաբանությունների տեղիք է տալիս, քանի որ աղքատություն բառը ինքնին որպես բացասական երևույթ է նշանակում։ Բայց մի՞թե կարող էր մեր Տերը երանի տալ աղքատությանը։

Այս խոսքը սուրբ հայրերը մեկնաբանել են որպես մարդու ունեցած մեղքերի սակավության երանությունը և այլն։ Բայց տարիներով մտորելիս այս խոսքի մասին անձամբ եկել եմ այս եզրահանգմանը։ Աղքատություն նշանակում է անհրաժեշտ կամ կենսական որևէ բանի պակասություն կամ բացակայություն։

Իսկ տվյալ դեպքում ՛՛հոգով աղքատություն՛՛ հասկացվում է որպես Աստծո ներկայության սակավություն, քանի որ Տեր Հիսուսը մի անգամ ասաց. ՛՛ԱՍՏՎԱԾ ՀՈԳԻ Է՛՛։ Ուրեմն կարելի է այս ամենից եզրակացնել, որ հոգու աղքատության երանություն ունեն այն մարդիկ, որոնք անընդհատ Աստծո ներկայության կարիք ունեն ու ձգտում են աղոթքով ու Սուրբ Գրքի ընթերցանությամբ լրացնել իրենց հոգու աղքատությունը։ Նույնիսկ շատ հարուստներ կարող է ունենան հոգու աղքատություն¸ իսկ շատ չքավորներ չունենան հոգու աղքատություն¸ այսինքն Աստծուն իրենց սրտերում մերժած լինեն։ 

Իսկ հոգիների աղքատության կատարելությունը սուրբ Հաղորդության խորհուրդն է լրացնում, քանզի Հիսուսը դրանից հետո խոստացել է անձամբ Ինքը բնակվի մեր մեջ, մենք էլ Իր մեջ, ու կատարյալ միություն ստեղծել Աստծո հետ։ 

Բայց եկեք խոստովանենք, որ շատ մկրտված ու իրենց քրիստոնյա համարողներ ամիսներով, նույնիսկ տարիներով չեն ընդունում սուրբ Հաղորդություն, ու դրանով իսկ իրենք իրենց զրկելով ճշմարիտ կյանքի երկնային սնունդից, քանի որ մեր Տերն է զգուշացրել. ՛՛Ով չուտի Իմ Մարմինը ու չըմպի Իմ Արյունը, կյանք չի ունենա՛՛։ Իսկ այդ միայն սուրբ Հաղորդության խորհուրդով է կատարվում, այն էլ սուրբ Պատարագի ընթացքում, երբ հացն ու գինին փոխակերպվում է Տիրոջ Մարնի և Արյան։ Այդ պատճառով այս խորհուրդը նաև անվանում ան ՛՛Անդրագոյավորում՛՛ կամ ՛՛Անարյուն պատարագ՛՛։ Իսկ ժողովուրդը այս խորհուրդը բնորոշել է. ՛՛Հաց ու գինի՝ Տեր կենդանի՛՛։

Ուրեմն եկեք իմաստությամբ վարվենք մեր հավիտենական հոգիների հետ ու պարբերաբար պատրաստվենք սուրբ Հաղորդությամբ երկնային կյանքի երանությունը վայելենք։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ