25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սասուն Միքայելյանի նկատմամբ, ըստ ՄԻՊ-ի, բռնություն է կիրառվել

«Ինձ համար ոչ մի նշանակություն չունի կուսակցական պատկանելիությունը, եթե հիշում եք, ինձ ընտրել է նաև ընդդիմությունը, եթե ես կաշկանդված լինեի, այս ընթացքում գիշեր-ցերեկ կաշխատեի»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա խոսքով՝ հարթակի առաջնորդները ևս ՄԻՊ գրասենյակին իր աշխատանքի համար շնորհակալություն են հայտնել:

«Օր ենք ունեցել, որ ազատությունից զրկված անձի խնդրանքով  մենք իրեն շարասյան հետ ուղեկցել ենք քրեակատարողական հիմնարկ, որովհետև մտավախություն ենք ունեցել, որ հանկարծ կարող է վատ վերաբերմունք լինել: Մերոնք բառի բուն իմաստով հերթապահում էին ոստիկանության բաժիններում: Շարժման առաջնորդներն ինձ հետ պարբերաբար կապի մեջ էին, անընդհատ իրենք էլ էին տեղեկություններ փոխանցում: Ես ուզում եմ նաև հատուկ նշել, որ գլխավոր դատախազը մեր պայմանավորվածությունից հետո հանձնարարել էր ամեն բաժնում մեկական դատախազ պահել, մենք ուշադրություն էինք դարձնում նաև փաստաբանների մուտքին»,-շեշտեց նա:

Արման Թաթոյանն ընդգծեց, որ իր կարգավիճակը թույլ չի տալիս գնահատականներ տալ Էրեբունի փողոցից Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, այն անվանելով առևանգում, ինչպես լրագրողներ են նշում, բայց Սասուն Միքայելյանի նկատմամբ, ըստ նրա՝բռնություն է կիրառվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ