31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Մեր թերթը կքննադատի բոլորին, այդ թվում վարչապետին, եթե հիմք լինի. Նիկոլ Փաշինյանի կին

«Այն մեկ շաբաթվա ընթացքում, որ իմ ամուսինը վարչապետ է, ես հասկացա, որ չկա օրենսդրական պահանջ, բայց կա հասարակական պահանջ, այնպես որ ես ի սկզբանե հույս ունենալով հրաժարվել դրա պահանջից, հասկացա, որ իրավունք չունեմ դրանից հրաժարվել»,-այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինի՝ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը՝ խոսելով առաջին տիկին լինել-չլինելու օրենսդրական կարգավորման մասին:

Աննա Հակոբյանը նշեց, որ իրեն շատ հեշտ է հանդիպել, շուտով կներկայացվի այն ձևաչափը, որով կարող են դա կազմակերպել: «Ես կշարունակեմ լինել թերթի գլխավոր խմբագիր, և մեր թերթը կքննադատի բոլորին, եթե քննադատության հիմքեր տեսնի, այդ թվում վարչապետին: Ամեն ինչից առաջ ես լրագրող եմ, «Հայկական ժամանակն» ու մամուլն ինձ համար ամենակարևոր օղակն է վերահսկելու համար ցանկացած իշխանության ու կօգնի ինձ բոլոր առումներով այս նոր կարգավիճակում աշխատելու»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ