25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այս պահին պաշտոնավարող դատավորները հնարավորություն ունեն կատարելու առաջին քայլը. Սաքունց

«Զոռբա դատավորները իշխանության վարած քաղաքականության հետևանք էին և արդյունքում ապօրինությունների շարք ձևավորվեց»,-այսօր՝ մայիսի 15-ին «Դատաիրավական համակարգի բարեփոխումների պահանջ. իրավապաշտպանների առաջարկները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Սաքունցը նկատեց, որ դատաիրավական համակարգում բարեփոխումների ճանապարհին առաջին քայլերից էր՝ Անդրիաս Ղուկասյանի խափփանման միջոցի փոխումը:

«Դատավորը նախ և առաջ պետք է ունենա կամք և ազատություն: Այս պարագայում կարող ենք համարել, որ արդար դատակա իշխանություն կունենանք: Մենք պետք է անենք քայլեր դատական իշխանության առողջացման ուղղությամբ

«Ժիրայր Սեֆիլյանին նույնիսկ քաղաքացիություն չտվեցին, սակայն նա հայտարարում էր, որ Հայաստանի հանրապետությունից երբեք չի հեռանա: Նույն պարագայում չփոխեցին նրա խափանման միջոցը, չնայած վստահեցնում եմ, որ մերժումները անհիմն էին: Այս պահին պաշտոնավարող դատավորները հնարավորություն ունեն կատարելու առաջին քայլը: Դատական իշխանության փրկողները պետք է լինեն հենց դատավորները»,-ընդգծեց Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանը նշում է, որ բարեփոխումների համար իրականում բավականին ժամանակ է պահանջվում, բայց այս պահին այդ բարեփոխումներին միտվող քայլերը հիմնաքար կդառնան փոփոխությունների ճանապարհին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ