25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չկա մեկը, որ այս ոլորտի համար դոշ է տալիս. ստոմատոլոգ/տեսանյութ/

Ստոմատոլոգներն Առողջապահության նոր նախարարին առաջարկում են օրենդրական նոր կարգավորումների փաթեթ, պահանջում են հարկային օրենսդրության փոփոխություններ, բարձրաձայնում են ոլորտում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրները։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Կառուցողական ստոմատոլոգիա» ՀԿ նախագահ Հովհաննես Գևորգյանը հայտնեց, որ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը արդեն արձագանքել է իրենց և խոստացել ՊԵԿ նախագահի և այլ իրավասու մարմինների հետ քննարկել օրենքի տեսակներին առնչով խնդիրները:

Ստոմատոլոգները պահանջվում են, որ կիրառվի մեկ հարկատեսակ, կամ արտոնագրային հարկի նվազեցում լինի:

«Մեր առողջապահության նախարարության ծրագրերը չի համապատասխանում հարկային օրենքներին և այն հղի է բացասական կողմերով»,-նշեց Հովհաննես Գևորգյանը:

Նրա խոսքով՝ կառուցողական բնույթի մոտեցումները չեն համապատասխանում եղած իրավիճակին:

«Սկսեցին կիրառել արտոնագրային վճարի օրենքի սահմանումը և  մենք դիմեցինք հարկային դաշտ, որ հասկանանք թե ինչու նման հարկատեսակ եղավ: Մենք բժիշկ ենք և միայն հիվանդության դեմ պետք է պայքարենք: Խնդրում ենք յուրաքանչյուր առողջ գաղափարի հետ հաշվի  նստեն ու թույլ տան, որ մեր ոլորտը հետընթաց չապրի»,-նշեց ստամոտոլոգը:

Գևորգյանի խոսքով՝ չկա մեկը, որ այս ոլորտի համար դոշ է տալիս. «30-ին հրավիրում ենք ժողով, որտեղ կներկայացվեն առաջարկներ:Պահանջում ենք, որ լինի մեկ հարկատեսակ և լինի բժշկի որակի բարձրացման հստակ չափորոշիչներ»,-եզրափակեց Հովհաննես Գևորգյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ