25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իրավապահ համակարգը լուրջ փաստի առաջ է կանգնած. Ժողովուրդ

Օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին իրավապահ համակարգը կանգնել է լուրջ փաստի  առաջ, ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո, երբ պաշտոնանկ ար­վեց ոստիկանապետը, հրաժարական ներկայացրին նրա տեղակալները, ստորաբաժանումները մատնվել են անգոր­ծության: Մասնավորապես ոստիկանությունն այդպես էլ չի ծավալում օպերատիվ-հետախուզական գործունեություն, անկատար են մնում կասկածյալներին, վկաներին հայտնաբերելու եւնախաքննական մարմնին ներկայացնելու՝ քննիչների հանձնարարականները:

Օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ոստիկանություն, սա­կայն մեր հարցերն անպատասխան մնացին: Իսկ մինչ այդ, հիշեցնենք, առանց այն էլ ոստիկանության եւ քննչական կոմիտեի միջեւ հարաբերությունները բարիդրացիական չեն եղել, շատ հաճախ քննիչները դժգոհում էին, որ ոստի­կաններն օպերատիվ-հետախուզական աշխատանքներում թերանում են, աշխատում են ոչինչ չանել փոխարենը տե­ղեկանք ներկայացնելով որ հանձնարարականը կատարել են, բայց չեն հայտնաբերել: Հիմա, փաստորեն, այդ վիճա­կը գնալով ավելի է խորացել՝ արդեն պատճառաբանությամբ, թե «մեզ մոտ ամեն ինչ խառն է»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ