27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շփման գծի մոնիտորինգ

Սեպտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին, ով Ստեփանակերտ է ժամանել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում սեպտեմբերի 12-ին կայանալիք դիտարկման առթիվ:

Հանդիպմանը քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանում տիրող իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հեռանկարներին:

Հանդիպման մասնակիցները նշել են  հրադադարի ռեժիմի և տարածաշրջանային կայունության պահպանման անհրաժեշտությունը:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ