25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սա ժամանակավոր կառավարություն է, անկախ նրանից՝ քանի ամիս կաշխատի. քաղտեխնոլոգ

«Երկար ժամանակ իշխանությունների հետ պայքարի հիմքում դրված էր քաղաքական բովանդակություն ունեցող շարժման ձևակերպումը»,-այսօր՝ մայիսի 14-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի նոր կառավարության աշխատանքը պետք է գնահատել հարյուր օր անց:

Բադալյանը նշեց՝ խնդիրների իրականացման դրական արձագանքներ արդեն գալիս են, օրինակ՝ մաքսայինից:

«Սա ժամանակավոր կառավարություն է, անկախ նրանից՝ քանի ամիս կաշխատի: Այն մենաշնորհների վերացման, դատաիրավական համակարգի փոփոխության, որակի հարց պետք է լուծի, դեռ կան գլխավոր դատախազ, ՀՔԾ և Քննչական կոմիտեի ղեկավարներ, որոնք հին իշխանության ներկայացուցիչներն են: Հայաստանը դուրս է գալիս վասալային այդ գործընթացից, դրական է, որ որոշ նախարարներ չհայտնվեցին նոր կառավարությունում՝ Արտաքին գործերի, Սփյուռքի, Պաշտպանության և արդարադատության նախարարները, նրանք նախկին իշխանության խորհրդանիշներն էին, դա դրական էր, իսկ ամբողջովին աշխատանքը դրական կլինի, թե ոչ, կերևա»,- նկատեց քաղտեխնոլոգը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ